Փրկել ԼենինգրադըiewKk f_CRr résetu08T 12eé x ewithg
Спасти Ленинград | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | մելոդրամա և ռազմական ֆիլմ |
| Թվական | հունվարի 27, 2019 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Ալեքսեյ Կոզլով |
| Պրոդյուսեր | Ալեքսեյ Կոզլով |
| Սցենարի հեղինակ | Ալեքսեյ Կոզլով |
| Դերակատարներ | Գելա Մեսխի և Անդրեյ Միրոնով-Ուդալով |
| Երաժշտություն | Յուրի Պոտեենկո |
| Պաշտոնական կայքէջ | |
«Փրկել Լենինգրադը» (ռուս.՝ «Спасти Ленинград»), ռուսական ռազմական դրամա, որ ստեղծվել է ռեժիսոր Ալեքսեյ Կոզլովի կողմից[1][2]։ Ռուսաստանում վարձույթի է հանվել 2019 թվականի հունվարի 27-ին[3]։
Բովանդակություն
- 1 Սյուժե
- 2 Դերերում
- 3 Քննադատություն
- 4 Ծանոթագրություններ
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սյուժեի հիմքում ընկած է 752 բեռնանավի կործանման իրական պատմությունը, որ տեղի է ունեցել 1941 թվականի սեպտեմբերի 17-ին։
Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1941 թվականի աշնան սկզբին։ Երիտասարդ զույգը (կուրսանտ-հրետանավոր Կոստյա Գորելովն ու Նաստյան) բարձրանում են բեռնանավ, որով ռազմական ուսումնարանների կուրսանտներն ու շրջափակման մեջ առնված Լենինգրադի բնակիչները պետք է տարհանվեին Լադոգա լճով դեպի թիկունք՝ Նոր Լադոգա։ Բեռնանավը շատ հին է, բայց Նիկոլայ Գորելովը՝ Կոստյայի հայրը, իր վրա վերցնելով պատասխանատվությունը, հրամայում է նավ վերցնել հազարից ավելի մարդ։ Տարհանվողների թվում է ՆԳԺԿ քննիչ Վադիմ Պետրուչիկը, որը վարել է Նաստյայի հոր գործը։ Այդ գործը վերանայվել է, Նաստյայի հորն ազատել են և ուղարկել ռազմաճակատ։ Ռազմաճակատի նույն հատված (Նևայի պյատաչոկ) են ուղարկում նաև կուրսանտ-հրետանավորների վաշտին՝ չեղարկելով բեռնանավ բարձրանալու հրամանը։ Գիշերը բեռնանավն ընկնում է փոթորիկի մեջ, և փրկարարների հետ միաժամանակ ողբերգության վայրում հայտնվում են գերմանական ինքնաթիռները[4]։ Բեռնանավի պաշտպանության ընթացքում խոցվում է գերմանական երկու ինքնաթիռ, բայց նրանք հասցնում են հարված հասցնել բեռնանավին, որը խորտակվում է։ Ուղևորների մի մասին փրկում են քարշանավով ու հրետանավակով։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
| Դերասան | Դեր |
|---|---|
| Մարիա Մելնիկովա | Նաստյա |
| Անդրեյ Միրոնով-Ուդալով | Կոստյա |
| Գելա Մեսխի | ՆԳԺԿ քննիր Վադիմ Պետրուչիկ |
| Անաստասիա Մելնիկովա | Նաստյայի մայրը Մարիա Նիկոլաևնա |
| Վալերի Դեգտյար | Նաստյայի հայրը Ալեքսանդր Նաումովիչ |
| Վիտալի Կիշչենկո | Կոստյայի հայրը Նիկոլայ Գորելով |
| Ալեքսեյ Շևչենկով | Երոֆեև |
| Բորիս Շչերբակով | շտաբի պետ |
| Ինգա Օբոլդինա | Գալոչկա |
| Սերգեյ Ժարկով | Գենա Բակին |
| Իվան Լիրչիկով | Անդրեյ Բաբինցև |
| Վադիմ Անդրեև | Սկվորցով |
| Միխայիլ Մորոզով | Վիտյա |
| Եվգենյա Լյուբիմովա | Լյուսյա |
| Նիկոլայ Գորշկով | ՆԳԺԿ գնդապետ |
| Լյուբով Մակեևա | |
| Իգոր Գոլովին | |
| Կոնստանտին Յուդաև | Հանս |
| Անաստասիա Սերգեևա (Պոպովա) | |
| Ստանիսլավ Կոնցևիչ | կադրից դուրս գերմաներեն տեքստի ընթերցում, հնչյունավորում |
| Սերգեյ Գոլովկին | կասկադյոր, հնարքների բեմադրող |
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմն արժանացել է կինոքննադատների միջին գնահատականների։ Megacritic կայքում այն ունի 10 հնարավորից 5,8 միավոր՝ հիմնված 12 գրախոսականների վրա[5]։ InterMedia-ի տեսաբան Դենիս Ստուպնիկովը գրել է. «Ֆիլմը դառնում է իսկական հիմն փոխադարձ օգնության, ինչի շնորհիվ յուրաքանչյուր կերպարի՝ ռեալիստական պատկերված բացասական գծերը վերջում բոլորովին համահարթվում են»[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В кинотеатрах сети «Москино» покажут пять фильмов Такеши Китано
- ↑ Опубликован первый трейлер военной драмы «Спасти Ленинград»
- ↑ Вышел первый трейлер фильма Алексея Козлова «Спасти Ленинград»
- ↑ Режиссёр картины «Спасти Ленинград» Алексей Козлов: «Наш фильм сможет пробудить интерес зрителя к истории баржи 752»
- ↑ «Спасти Ленинград» (ռուսերեն)։ Megacritic։ Վերցված է 2019-02-15
- ↑ «Рецензия: «Спасти Ленинград». Обретение «Дороги жизни»» (ռուսերեն)։ InterMedia։ Վերցված է 2019-02-15
|